Չինաստանում կինը ծննդաբերել է վերելակում ու երեխային նետել աղբարկղը, գրում է Asia One-ը։
Տեսանկարահանման խցիկի կադրերում երևում է, թե ինչպես է կինը ճամպրուկով մտնում վերելակ և մի քանի վայրկյան անց նստում մի անկյունում: Հետո նա վեր է կենում՝ երեխան գրկին՝ լաթով սրբելով գետնին դրված արյան հետքերը։ Վերելակից գալուց հետո չինուհին նորածնին նետում է աղբարկղը, իսկ վրան անձեռոցիկի շերտ դնում՝ երեխային թաքցնելու համար։
Երեխային նկատել են ուշադիր անցորդները, ովքեր զանգահարել են բժիշկներին և ոստիկանություն։ Փոքրիկին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նրան անհրաժեշտ օգնություն է ցուցաբերվել։ Նա հետագայում հանձնվել է հոգաբարձուներին։
Արդյո՞ք կինը պատասխանատվության կենթարկվի իր արարքի համար, չի հաղորդվում:





























