ԱՄՆ Հյուսիսային Դակոտա նահանգի նախկին նահանգապետ էդ Շաֆերի ավտոմեքենան գողացել են, մինչ նա ելույթ էր ունենում ռադիոյով։

Պարզվել է, որ ամենագնացը գողացել են կայանատեղիից։ Շաֆերի խոսքով՝ առևանգողն իր մեքենայով հասել է պայմանական դատապարտման գրասենյակ և հանձնվել իշխանություններին։