Նիգերիայում մոտ 70 մարդ է ձերբակալվել գեյերի հարսանիքին մասնակցության պատճառով, հաղորդում է The Associated Press-ը:

Նույնասեռականության մեջ կասկածվողները ձերբակալվել են Դելտա նահանգի Էքպան քաղաքում երկուշաբթի առավոտյան ժամը 2-ի սահմաններում մի միջոցառման ժամանակ, որտեղ նրանցից երկուսն ամուսնացել են:

Նույնասեռականների ձերբակալությունները սովորական երեւույթ են Նիգերիայում, որտեղ նույնասեռ ամուսնություններն արգելող օրենքով նույնասեռականներին սպառնում է մինչեւ 14 տարվա ազատազրկում: