Թայմս Սքուեր հրապարակի տակ գրեթե յոթ միլիոն լիտր ջուր է լցվել, հաղորդում է New York Times-ը։

Դրա հետեւանքով խաթարվել է երթեւեկությունը։

Վերանորոգման աշխատանքների պատճառով փակվել են Մանհեթենի որոշ փողոցներ։ Դեպքի պատճառները պարզելու համար տեղում աշխատում են մասնագետների թիմերը: