Բրազիլիայից տղամարդը 28 տարի փաստաթղթերով մահացած էր համարվում, գրում է Oddity Central-ը։ Նա այդ մասին չգիտեր, քանի դեռ չի ցանկացել թոշակ ձևակերպել։ 

Բրազիլիայի իշխանությունների տվյալներով՝ 70-ամյա Մանոել Մարչիանո դա Սիլվան մահացած էր համարվում և թաղվել քաղաքային գերեզմանատանը 28 տարի առաջ։ Տղամարդն ինքը նույնիսկ չի իմացել այդ մասին և խնդրի մասին իմացել է միայն այն բանից հետո, երբ չի կարողացել թոշակ ստանալ, քվեարկել ընտրություններում և օգտվել անվճար բուժօգնությունից։

Դրանից հետո Մանոելը սկսել է սեփական հետաքննությունը և իմացել, որ իր նախկին կինը ականատեսի հետ միասին 1995 թվականին տեղական իշխանություններին հայտնել է իր մահվան մասին։ Տղամարդու նախկին կնոջ դրդապատճառներն անհայտ են մնացել։ Դրանից հետո դա Սիլվան փորձել է «հարություն առնել» ըստ թղթերի, բայց դա շատ ավելի դժվար է ստացվել, քան կարծում էր։

Իրավիճակը շտկելու համար բրազիլացին փաստաբան է վարձել՝ իր գոյությունը հաջողությամբ ապացուցելու համար։ Նրա մատնահետքերի պապիլոսկոպիան օգնել է ապացուցել, որ նա ողջ է, սակայն Մանոելը ստիպված է եղել մի քանի վկա գտնել՝ հաստատելու, որ ինքը չի մահացել։