Ասիացի կինը, որը  մայիսին Լոս Անջելեսի մետրոյում  ռասայական դրդապատճառներով հարձակման զոհ էր դարձել, այժմ դատի է տալիս տրանսպորտային համակարգին՝ իրեն չօգնելու համար, հայտնում է Next Shark-ը։

Միջադեպը տեղի է ունեցել Կոմփթոն կայարանի մոտ մայիսի 17-ին, ժամը 17:30-ի սահմաններում։ 53-ամյա տուժողը ընկերոջ հետ մետրոյով Լոնգ Բիչից  քաղաքի կենտրոն էր գնում, երբ մի կին հարձակվել է նրա վրա և ծեծել:

Այժմ տուժած կինը դատի է տալիս մետրոյին և նրա աշխատակիցներին հարձակման ժամանակ իրեն չօգնելու համար, որը, իր կարծիքով, ատելության հանցագործություն է:

Հայցում նշվում է, որ մեքենավարը մոտ է եղել դեպքի վայրին, և որ հարձակումը տեղի է ունեցել նրա աչքի առաջ, գրում է Los Angeles Times-ը։ Բայց նա, իբր, արձագանքելու փոխարեն թույլ է տվել շարունակել հարձակումը, հրաժարվել է կանգնեցնել գնացքը և ոստիկանություն չի կանչել։

Գործը հետաքննում է Լոնգ Բիչի ոստիկանական բաժանմունքը, որը դեռևս ձերբակալություն չի իրականացրել։

Մետրոյի շահագործման, անվտանգության և ուղևորների սպասարկման սեփական հանձնաժողովը բացահայտել է տասնյակ հարձակումներ, որոնք տեղի են ունեցել մետրոյի այս գծում: