Գաբոնի մայրաքաղաք Լիբրևիլում անցումային շրջանի նախագահ, գեներալ Բրիս Օլիգի Նգեմայի պաշտոնակալության պատվին զորահանդես է անցկացվել, միաժամանակ և նույն առիթով զոհաբերության ավանդական ծես է կատարվել։  

Ինչպես հայտնում է РИА Новости-ն, արարողության սկզբում հրապարակում կրակ են վառել, աֆրիկյան թմբուկների հարվածների ներքո փոքրիկ կենդանի են զոհաբերել։ Շքերթին մասնակցել է 1280 մարդ։ Լիբրևիլի կենտրոնով անցել են 22  հետեւակային հաշվարկներ և մոտոհրաձգային մեքենաների երեք «տուփ»։ Գեներալ Օլիգին հայտնվել է զինակիցների ուղեկցությամբ, շքերթին ներկա է եղել նաեւ նրա կինը։

Ավելի վաղ Օլիգին երդվել էր որպես անցումային շրջանի ղեկավար։

Օգոստոսի 30-ին Գաբոնի զինվորականները հայտարարեցին իշխանության ինստիտուտների լուծարման և ընտրությունների արդյունքները չեղարկելու մասին, որոնցում, ըստ Ֆրանսպրեսի, հաղթել էր Ալի Բոնգո Օնդիմբան, որը նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2009 թվականից։ Ավելի ուշ զինվորականները խոստացան, որ աստիճանաբար կստեղծեն անցումային ինստիտուտներ, նաեւ, որ   Գաբոնը կկատարի իր ներքին և միջազգային բոլոր պարտավորությունները։ Գեներալ Բրիս Օլիգի Նգեման նույնպես խոստացել է վերակազմավորել պետական ​​ինստիտուտները և դրանք դարձնել ավելի ժողովրդավարական։

Գաբոնը նախկին ֆրանսիական գաղութ է։ Երկրում գործում են ֆրանսիական ընկերությունների ավելի քան 80 մասնաճյուղեր, հատկապես հանքարդյունաբերության ոլորտում։ Խոսքը վերաբերում է. մասնավորապես՝ Eramet ընկերության մասին, որը զբաղվում է Գաբոնի հիմնական բնական պաշարի՝ մանգանի արդյունահանմամբ, երկաթուղային տրանսպորտով, ինչպես նաև Air Liquide-ի, TotalEnergies-ի մասինև այլն։ Դրանց ընդհանուր շրջանառությունը հասնում է երեք միլիարդ եվրոյի։ Այս երկրում է տեղակայված Արևմտյան Աֆրիկայում գտնվող ֆրանսիական երեք ռազմաբազաներից մեկը: Այս պահին մոտ 400 ֆրանսիացի զինվորականներ տեղակայված են Լիբրևիլում, ինչպես նաև Ատլանտյան օվկիանոսի ափին գտնվող Պորտ Ջենտիլեում։ Գաբոնում ապրում է Ֆրանսիայի մոտ 10 հազար քաղաքացի։