Մոտ 300 աղջիկներ երկուշաբթի Ֆրանսիայի դպրոցներ են եկել աբայաներով՝ արաբական ավանդական երկար զգեստներով, որոնք արգելված է կրել հանրապետության ուսումնական հաստատություններում։ Այս որոշումը վերաբերում է ցանկացած կրոնական հագուստի, ընդգծել է Ֆրանսիայի կրթության նախարար Գաբրիել Աթալը։

«Երկուշաբթի մոտ 298 մարդ դպրոցներ է եկել աբայաներով,- ասել է Աթալը BFMTV հեռուստաալիքի եթերում։- Ընդ որում՝ 67 աղջիկ հրաժարվել է փոխել հագուստը եւ տուն է ուղարկվել»։

Աբայայի արգելքի մասին որոշումը Աթալը հրապարակել է օգոստոսին։ Այս քայլի քննադատները հավաստիացնում են, որ այս դեպքում խոսքը ավանդական հագուստի, այլ ոչ թե կրոնականի մասին է, ուստի կրոնական խորհրդանշանների արգելմանը վերաբերող սահմանափակումները չպետք է տարածվեն աբայայի վրա։ Այս հագուստի արգելման հարցը կքննարկվի Պետական խորհրդում՝ Ֆրանսիայի վարչական վերահսկողության բարձրագույն ատյանում։