Ինդոնեզիայի Բալի կղզի այցելել ցանկացող օտարերկրյա զբոսաշրջիկների համար շուտով կսահմանվի 150,000 ինդոնեզական ռուպիա (մոտ 10 դոլար) վճար: Այս տեղեկությունը հաստատել է Ինդոնեզիայի զբոսաշրջության և ստեղծագործական տնտեսության նախարար Սանդիագա Ունոն։
Նա կարծում է, որ նման քայլը կօգնի կղզում որակյալ զբոսաշրջության զարգացմանը։ «Իհարկե, մենք ամեն ինչ կանենք՝ աջակցելու այն գաղափարին, որ Բալիում զբոսաշրջությունը պետք է լինի բարձրորակ՝ հիմնված մշակույթի, արժանապատվության վրա», - նախարարի խոսքերը մեջբերել է Detik պորտալը։
Սանդիագա Ունոն ընդգծել է, որ առաջիկա շաբաթների ընթացքում գործակալությունը կկազմակերպի մի շարք միջոցառումներ՝ ուղղված տուրիստական տուրքի գաղափարի հանրահռչակմանը։





























