Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյան Ջայշանկարը մեկնաբանել է երկրի հին անվանմանը (Բհարաթ) վերադառնալու հնարավորությունը։ Այս մասին նա պատմել է ANI պարբերականի հարցազրույցում։
Մինչ այդ տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ Հնդկաստանի կառավարությունը նախատեսում է փոխել երկրի պաշտոնական անվանումը Բհարաթով, դա երկրի հին անվանումն է հինդիով։ Փոփոխություններ կարող են մտցվել Սահմանադրրություն։
Ավելի ուշ պարզվել է, որ Բհարաթ անվանումը արդեն կա G20-ի գագաթաժողովի նախապատրաստման նյութերում, որը տեղի է ունենալու Նյու Դելիում։ Դրանցում Հնդկաստանի նախագահ Դրաուպադի Մուրմուին անվանել են «Բհարաթի նախագահ»։
Ջայշանկարը հարցազրույցում նշել է, որ Բհարաթը պարզապես Հնդկաստանի անվանումն է հինդի լեզվով։ «Հնդկաստաըտ Բհարաթն է, դա գրված է սահմանադրությունում։ Խնդրեմ, ես բոլորին հրավիրում եմ կարդալ այն»,- ասել է ԱԳՆ ղեկավարը։
«Ես կարծում եմ, որ երբ դուք ասում եք «Բհարաթ», ինչ-որ իմաստով դա նշանակություն, ընկալում եւ կոննոտացիա ունի, որն արտացոլված է նաեւ մեր սահմանադրությունում»,- ավելացրել է նա։





























