Հարյուրավոր ակտիվիստներ ցույց են կազմակերպել Բեյրութում, Լիբանանի կենտրոնական բանկի շենքի մոտ, ակցիայի մասնակիցները հանդես են եկել 2019 թվականից սառեցված հաշիվների խնդիրն անհապաղ լուծելու միջոցներ ձեռնարկելու կոչով, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ակցիայի մասնակիցները մեղադրել են պատասխանատու պաշտոնայաներին բանկային հաշիվներից ավանդատուների միջոցների գողության եւ թալանի մեջ։ Նրանք խոստացել են մեծացնել ցույցի մասշտաբները, եթե իրենց պահանջները չկատարվեն։

«Ավանդատուների ձայն» շարժման անդամ Սամիա Աս-Սուբաին նշել է, որ բողոքի ակցիան կազմակերպվել է առաջին հերթին ԿԲ ղեկավարի պարտականությունները կատարող Վասիմ Մանսուրիի կողմից կառուցողական գործողություններ չձեռնարկելու հետ կապված։ Խնդիրը վերաբերում է Լիբանանի գրեթե բոլոր բնակիչներին։

«Նախատեսվում է հանդիպում Վասիմ Մանսուրիի հետ, իսկ այսօրվա ցույցը հիշեցում է այն մասին, որ շարժումը իսկական է եւ մասշտաբային, այլ ոչ թե վարվում է միայն բառերով»,- ասել է Աս-Սաբուին։

Լիբանանը 2019թ. աշնանից գտնվում է խոր ֆինանսատնտեսական ճգնաժամի մեջ, որն ուղեկցվում է քաղաքական եւ հասարակական լարվածությամբ։ Ճգնաժամի ֆոնին գրեթե լիովին կաթվածահար է եղել բանկային համակարգը, ազգային արժույթը դոլարի հանդեպ արժեզրկվել է ավելի քան 20 անգամ։ Ավանդատուների հաշիվները արտարժույթով արգելափակվել են բանկերի կողմից՝ դրանք հանելու եւ արտասահման փոխանցելու անհնարինությամբ։ Արդյունքում՝ բնակչության ավելի քան 70 տոկոսը հայտնվել է աղքատության եզրին։