Պոտսդամի կլիմայական փոփոխությունների ուսումնասիրման ինստիտուտը հրապարակել է Անտարկտիդայի սառցե վահանի կայունության հետազոտության տվյալները։ Անթրոպոգեն ազդեցությունը կարող է հանգեցնել սառցադաշտերի լիակատար անհետացման։

Անտարկտիդայի սառցածածկի հալչելը կարող է կանխվել, բայց նրա վերականգնման հնարավորությունն աստիճանաբար անհետանում է։

Այսպիսի եզրահանգման են եկել այն հետազոտության հեղինակները, որը կատարել են Պոտսդամի կլիմայական փոփոխությունների ուսումնասիրման ինստիտուտի հետազոտողները, տեղեկացրել է Euronews-ը։

Եվրոպական հետազոտական ինստիտուտների փորձագետների խումբն առաջին անգամ կատարել է սառցե վահանի կայունության համակարգային ստուգում։ Չնայած նրանք անշրջելի հալչելու նշաններ չեն հայտնաբերել, Արեւմտյան Անտարկտիդայում ծովի սառցածածկի ինքն իրեն սաստկացող նահանջը, գլոբալ ջերմացումն արդեն այժմ կարող են բավական լինել այն բանի համար, որ առաջ բերեն սառցի դանդաղ, բայց հաստատուն կորուստ հաջորդ հարյուրավոր եւ հազարավոր տարիների ընթացքում։

Անտարկտիդայում ռեկորդային ջերմաստիճանների պայմաններում Երկիր մոլորակի մեծ մասում սառցածածկի մակերեսը կրճատվել է 2,7 մլն քառակուսի կիլոմետրով՝ հակառակ փորձագետների սպասումների։

«Դա հավասար է Մեծ Բրիտանիայի մակերեսի տասնապատիկին։ Այսպիսով, սա ծովային սառցի հսկայական բացասական անոմալիա է, որը մենք դեռ չենք տեսել այսպիսի մասշտաբներով վերջին 45 տարիների մեր դիտարկումների ընթացքում»,- նշել է Նորման Ռետկլիֆը British Antarctic Survey-ից։