Նյու Յորքում ուժի մեջ է մտել տեղական ինքնակառավարման մարմինների որոշումը, որը զգալիորեն բարդացնում է բնակարանների կարճաժամկետ վարձակալությունը, գրում է MarketWatch-ը։
Այսպես կոչված «Տեղական 18» օրենքի համաձայն, որը վերաբերում է բոլոր ամրագրման հարթակներին, ներառյալ Airbnb-ը և Booking-ը, սեպտեմբերի 5-ից կարճաժամկետ վարձակալության տրվող բնակարանների սեփականատերերը պետք է գրանցված լինեն քաղաքի տարածքում, ինչպես նաև ապրեն վարձով տրվող իրենց բնակարաններում: Բացի այդ, այժմ գույքի սեփականատերը կարող է միաժամանակ ընդունել ոչ ավելի, քան երկու վարձակալի: Այս բոլոր որոշումները վերաբերում են մինչև 30 օր ժամկետով վարձակալություններին:
Airbnb-ն նոր օրենքը բնութագրել է որպես «Նյու Յորքում բնակարանների կարճաժամկետ վարձակալության փաստացի արգելք», սակայն ընկերությունը չի կարողացել վիճարկել այն դատարանում:



























