Ֆինլանդիան սկսել է վայրի կենդանիների պատվաստում իրականացնել կատաղության դեմ, տեղեկացրել է Yle ֆիննական պարբերականը։
Պարբերականի տեղեկացմամբ՝ պատվաստանյութերի խտատուփերի նետումն իրականացվում է ինքնաթիռից ռուս-ֆիննական սահմանի կարելական հատվածում, Իլոմանտսիի շրջանում, ինչպես նաեւ երկրի հարավային ափերին։
Ինչպես տեղեկացրել է Ֆինլանդիայի սննդային անվտանգության գործակալությունը, այդ պատվաստումը թույլ կտա կանխել կատաղության տարածումը երկրում։ Այդ հիվանդությունը Ֆինլանդիայում չի գրանցվել 1991-ից։
Մինչ այդ տեղեկացվել էր, որ Ույսկ-Չեբարկուլ գյուղում (Ղազախստանի հետ սահմանին) կատաղությամբ հիվանդ կատուն հարձակվել էր մի աղջկա վրա։ Միջադեպը տեղի է ունեցել մասնավոր բակերից մեկում, ընտանի կատուն հարձակվել է փոքրիկ աղջկա վրա։ Կենդանին կծել եւ ճանկռոտել է երեխային։ Աղջկան հոսպիտալացրել են։



























