Ֆրանսիայի ազգային օդերեւութաբանական Meteo France ծառայությունը առաջին անգամ հայտարարել է կլիմայական սպառնալիքի նարնջագույն (նախավերջին) մակարդակ աշնանը շոգի պատճառով։ Այս մասին կազմակերպությունը տեղեկացրել է X սոցցանցի իր էջում։
Նշվել է, որ վտանգի նարնջագույն մակարդակ հայտարարվել է մայրաքաղաքի Իլ դը Ֆրանս եւ Կենտրոն-Լուարի հովիտ տարածաշրջանների 14 շրջաններում։
«Խոսքը սպառնալիքի առաջին նարնջագույն մակարդակի մասին է ամռանից հետո բարձր ջերմաստիճանի պատճառով»,- նշվել է հրապարակման մեջ։
«Նման բարձր ջերմաստիճաններ կպահպանվեն մինչեւ կիրակի, հետո, հաջորդ շաբաթվա սկզբից դրանք աստիճանաբար կիջնեն»,- ավելացրել են ծառայությունում։
Մինչ այդ փորձագետ Ֆրանսուազա Վիմյոն Գիտական հետազոտությունների եւ զարգացման ինստիտուտից (IRD) հայտնել էր, որ անոմալ բարձր ջերմաստիճաններ՝ մինչեւ 50 աստիճան, կարող են գրանցվել Ֆրանսիայի տարածքում առաջիկա 30 տարիներին։



























