Ստամբուլի կենտրոնում՝  մետրոյի «Վեզնեջիլեր» կայարանում ուրբաթ օրը հրդեհ է բռնկվել, և հրշեջները փորձում են հանգցնել կրակը, հայտնում է NTV հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի տվյալներով, հրդեհը բռնկվել է քաղաքի եվրոպական մասում գտնվող կայարանի շարժասանդուղքի շարժիչի հատվածում։

«Կայարանը արագ լցվել է ծխով՝  խուճապահար անելով  ուղևորներին։ Դեպքի վայր ժամանած հրշեջները մարում են կրակը»,- ​​հաղորդում է NTV-ն: