Չինացի երիտասարդ դիվանագետ Րեն Ի Սյուեն ներկակացնում է իր հայկական պատմությունը.

«2021 թվականի նոյեմբերի 27-ին իմ ինքնաթիռը սահուն վայրէջք կատարեց «Զվարթնոց» օդանավակայանում, և այսպիսով ես սկսեցի իմ կյանքը այլ երկրում։ «Հայաստան» բառը չինարենից թարգմանաբար նշանակում է «գեղեցիկ ասիական երկիր»: Հետագայում շատ հայ ընկերներ ինձ ասացին, որ հայերեն «Չինաստան» բառը նշանակում է «գեղեցիկ»: Ասում են՝ «անունը համապատասխանում է մարդուն», և դեռ նախքան այս խորհրդավոր երկրի մասին իմանալը, ես արդեն ունեի լավ տպավորություն և ձգտում։

Ըստ լեգենդի՝ ծիրանի ծագման վայրը Չինաստանի Սինծիան շրջանն է։ Մ․թ․ա․ I-II-րդ դարերում ծիրանի սերմերը Հայաստանով տարել են Հին Հունաստան, իսկ եվրոպացիները ծիրանն անվանել են «հայկական խնձոր»։ Հայաստանում ծիրանենին ծաղկում և բերք է տալիս, որը շատ հյութալի է և համեղ։ Իմաստուն հայերը ծիրանենու բնափայտը օգտագործում են նաև դուդուկ երաժշտական գործիքը  պատրաստելու համար։ Դուդուկ նվագող հայ երաժիշտներին լսելիս, դուդուկի անապատային և սուրբ հնչերանգները միշտ ինձ հետ են տանում հնագույն Մետաքսի ճանապարհ, ավելի քան 2000 տարի առաջ՝ անցնելով ժամանակի և տարածության միջով: Եվ այդ պահին ես պատկերացնում եմ հայ աշխատասեր վաճառականներին, ովքեր անցնելով Գոբի անապատով և բլուրներով, ոսկերչական իրեր, դեղորայք ու կաշի են ուղարկում Չինաստան և  Չինաստանից բերում  չինական ճենապակի, մետաքս և թեյ։

«Հազարամյա Մետաքսի ճանապարհն իր կյանքի ընթացքում շատ բան է տեսել»: Այս տարի լրանում է Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության 10-ամյակը: «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը հնագույն Մետաքսի ճանապարհի ոգու ժառանգությունն ու նորարարությունն է: Միահյուսելով պատմությունն ու իրականությունը՝ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունն ավելի հարուստ և լայն բովանդակություն է ստացել, քան հին առևտրային ուղիները: Սույն նախաձեռնությունը բաղկացած է հինգ հիմնական մասերից՝ քաղաքական հաղորդակցություն, ենթակառուցվածքների օբյեկտների փոխկապակցում, անխոչընդոտ առևտուր, ֆինանսավորում և կապ ժողովուրդների միջև: Եվրասիայի ներքին հատվածում գտնվող Հայաստանը միշտ եղել է ցամաքային միջանցք Արևելքի և Արևմուտքի միջև, ինչպես նաև համաշխարհային տնտեսության քարտեզի ամենաակտիվ և զարգացած տարածաշրջաններից մեկը։ Ինչպե՞ս վերականգնել Հայաստանի նախկին բարգավաճումը:

Վերջին տարիներին Հայաստանի կառավարությունը ձգտում է Հայաստանը դարձնել տարածաշրջանային էլեկտրոէներգետիկ և լոգիստիկ կենտրոն՝ ակտիվորեն կառուցելով Հյուսիս-Հարավ մայրուղին, բարելավելով ենթակառուցվածքները, ներմուծելով արտոնյալ քաղաքականություն օտարերկրյա ներդրումներ ներգրավելու համար։ Այս ամենը համապասխանում  է «Մեկ գոտի,մեկ ճանապարհ» նախաձեռնությանը:Հաջողությամբ առաջ են մղվում այնպիսի ծրագրեր, ինչպիսիք են Հյուսիս-Հարավ մայրուղու կառուցումը, ֆոտովոլտային էլեկտրակայանները, Կապսի ջրամբարի վերականգնումը, որոնցում ակտիվորեն ներգրավված է չինական կողմը։ Չինական կողմի աջակցությամբ կառուցված հայ-չինական բարեկամության դպրոցը բարի համբավ է ձեռք բերել։ Վստահ եմ՝ մոտ ապագայում Չինաստանի աջակցությամբ Հայաստանի հանրային հեռուստաընկերության նոր տաղավարի կառուցումը  կդառնա Երևան քաղաքի տեսարժան վայրերից մեկը։

Ներկայումս չին ազգը կանգնած է իշխանությունների անջատողականության և ազգային աղետի առաջ։ Ազգային վերամիավորման՝  հզոր ազգ  դառնալու ուղին բռնելուց հետո, չին ժողովուրդը սկսեց ուժգին արժևորել խաղաղությունն ու զարգացումը, որը նվաճել էր այդպիսի դժվարությամբ: Հին մեծ քաղաքակրթությունները շատ նման են միմյանց։ Ցնցումների ու տառապանքների միջով անցած ժողովուրդը կոփում է իր էությունը։ Գինի ու կոնյակ արտադրող հայ ազգը, որը ստեղծեց «Սասունցի Դավիթ» էպոսը, «Սուսերով պար» ստեղծագործությունը, տոկուն ու հպարտ, նրբասիրտ ժողովուրդ է։

Անցնելով իր ուղին՝ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանը ձեռք բերեց պետական անկախություն և բռնեց ժամանակակից պետական կառավարման ուղին։ Հին մեծ քաղաքակրթությունները ոչ միայն նման, այլև  հոգեհարազատ են ու լավ են ճանաչում  միմյանց։ Չինաստանի և Հայաստանի համանման ազգային փորձը նոր դարաշրջանում երկու երկրներին դարձրել է ավելի կարեկից միմյանց նկատմամբ։ Երկու երկրների ժողովուրդները լիովին պատրաստակամ են ամրապնդելու փոխըմբռնումն ու փոխանակումները՝ հիմնված բաց և բարեկամական մոտեցման վրա։

Այս տարի Երևանի Գ․Ստեփանյանի անվան թիվ 135 հիմնական դպրոցում  անցկացվեց «Չինաստանի գրականության ժողովածու» գրքի շնորհանդեսը։ Գրքում ներառված են հին չինական առասպելներ, առակներ, ժամանակակից պոեզիա, արձակ, վեպեր և այլ գրական ստեղծագործություններ։Դպրոցի աշակերտները ներկայացման ձևաչափով ներկայացրեցին հրաշալի հատվածներ գրքից։ Չինաստանում, Ֆուծիենի թանգարանում անցկացվեց է 19-րդ և 20-րդ դարերի հայկական մշակութային գանձերի «Նոյի որդին, առաջին հայացք մեծ գեղեցկությանը» ցուցահանդեսը ,որտեղ ներկայացված էին Երևանի պատմության թանգարանի կողմից հավաքված հայկական զարդանախշերը, ազգային տարազները և գորգերը, ինչը գրավեց է մեծ թվով բնակիչների ու զբոսաշրջիկների ուշադրությունը և առաջացրեց «մշակութային ոգևորվածություն»  Հայաստանի հանդեպ։

Թեև երկու ժողովուրդները գտնվում են հազարավոր մղոն հեռավորության վրա, նրանք կապված են միմյանց հետ՝  միասին կառուցել են քաղաքակրթությունների միջև փոխադարձ ուսուցման հոգևոր կամուրջը և  ամեն հիասքանչը կիսում են միմյանց հետ: Այս տարի Երևանում մեկնարկեց «Ուսում և կարիերա Չինաստանում» առաջին ցուցահանդեսը, որին մասնակցում էին Չինաստանի 33 հայտնի համալսարանների և Չինաստանի կողմից ֆինանսավորվող ձեռնարկությունների ներկայացուցիչներ։ Ցուցահանդեսին ներկա էին  ավելի քան 5000 հայ ուսանողներ, աշակերտներ և ծնողներ Հայաստանի տարբեր մարզերից։ Չինաստանում սովորելու՝ հայ երիտասարդների ոգևորությունն աննախադեպ մեծ է։ Երկու երկրների հարաբերությունների հիմքը ժողովուրդն է, իսկ ապագան՝ երիտասարդությունը։Քանի որ ավելի ու ավելի շատ հայ երիտասարդներ  են գնում Չինաստան և  ընկերանում չինացի երիտասարդների հետ, երկու երկրների միջև խորը բարեկամությունը, անկասկած, կփոխանցվի սերնդեսերունդ և հավերժ կլինի:

Որպես Չինաստանի և Հայաստանի միջև բարեկամական փոխանակումների վկա՝ ես ինձ երջանիկ եմ զգում և մեծ պատասխանատվություն եմ կրում։ Գիտեմ՝ իմ անձնական ներդրումը շատ փոքր է։ Անկեղծ կոչ եմ անում, որ ավելի շատ հայ ընկերներ ուշադրություն դարձնեն հայ-չինական հարաբերությունների զարգացմանը, ակտիվորեն մասնակցեն երկու երկրների միջև բարեկամական փոխանակումներին և ևս մեկ վառ երանգ հաղորդեն երկու երկրների միջև երկկողմ փոխանակումների հրաշալի պատկերին»։