Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը դստեր հետ մասնակցել է զորահանդեսին՝ նվիրված Հյուսիսային Կորեայի հիմնադրման 75-ամյակին։
Զորահանդեսի շրջանակում, որը տեղի է ունեցել Փհենյանի Կիմ Իր Սենի հրապարակում, շքերթով անցել են ռազմականացված կազմավորումներն ու աշխատավորները, տեղեկացրել է Կորեայի Կենտրոնական լրատվական գործակալությունը։
KCNA տվյալներով՝ Կիմը զորահանդեսին ներկա է եղել դստեր՝ Կիմ Չժու Էի հետ եւ շնորհավորական նամակներ է ստացել Չինաստանի եւ Ռուսաստանի նախագահներ Սի Ծինփինից եւ Վլադիմիր Պուտինից։
KCNA տվյալներով՝ արարողությանը ներկա էին չինական պատվիրակությունը՝ Չինաստանի Պետխորհրդի փոխվարչապետ Լյու Գոչժուանի գլխավորությամբ, այցով երկրում գտնվող Ռուսական բանակի Ալեքսանդրովի անվան ակադեմիական անսամբլի արտիստները, ինչպես նաեւ Փհենյանում գտնվող դիվանագիտական բանագնացները։





























