Ոստիկանությունը ջրցաններ է կիրառել կլիմայական ակտիվիստներին ցրելու համար, որոնք շաբաթ օրը բողոքի ցույցի էին դուրս եկել Նիդեռլանդների մայրուղիներում՝ հանածո վառելիքով աշխատող արդյունաբերությանը տրամադրվող պետական սուբսիդիաները դադարեցնելու պահանջով, տեղեկացրել է Reuters-ը։

Հազարավոր մարդիկ քայլերթով անցել են Հաագայի А12 մայրուղով՝ անտեսելով իշխանությունների նախազգուշացումները դեպի Նիդեռլանդների կառավարության նստավայր տանող գլխավոր տրանսպորտային ճանապարհը չփակելու մասին։

Extinction Rebellion կազմակերպությունը, որը կազմակերպել էր միջոցառումը, հայտարարել է, որ կշարունակի բողոքի ակցիաներն այնքան ժամանակ, մինչեւ որ Նիդեռլանդների կառավարությունը դադարեցնի պետական միջոցների օգտագործումը նավթի եւ գազի արդյունաբերության սուբսիդավորման համար։

«Ծովերը բարձրանում են, մենք նույնպես»,- վանկարկում էր ամբոխը, որի մեջ երեխաներ եւ տարեց մարդիկ կային։