Փենսիլվանիայի բնակիչը մտել է Գինեսի ռեկորդների գիրք՝ մեկ տարվա ընթացքում 777 անգամ կինոթատրոն գնալով, հայտնում է UPI-ն։
Քարլայլից 32-ամյա Զաք Սվոուփը իր ռեկորդային փորձը սկսել է 2022 թվականի հուլիսին «Մինիոններ․ Գրուի ապստամբությունը» ֆիլմի ցուցադրությունից և ավարտել «Ինդիանա Ջոնս և Ճակատագրի անիվը» ֆիլմով։
Սվոուփը գերազանցել է 715 դիտումների ռեկորդը, որը սահմանել էր ֆրանսիացի կինոման Վինսենթ Քրոնը 2018 թվականին։
Սվոուփը պատմել է, որ գումար է խնայել՝ բաժանորդագրվելով Regal Unlimited-ին, ինչը հնարավորություն է տվել նրան ամսական 22 դոլարով անսահմանափակ անգամներ կինոթատրոն հաճախել:
Regal-ի աշխատակիցները հսկել են Սվոուփին նրա հաճախումների ժամանակ, որպեսզի համոզվեն, որ նա պահպանում է Գինեսի ռեկորդների գրքի կանոնները, որոնք արգելում էին զուգարան գնալ կամ որևէ խորտիկ կամ խմիչք օգտագործել ֆիլմեր դիտելիս:
Կինոյի սիրահարն ասել է, որ աշխատանքից հետո մինչև երեք ֆիլմ է դիտել, իսկ հանգստյան օրերին՝ ավելի շատ։:



























