Ալյասկայի ծոցում առեղծվածային «ոսկե ձվի» մասին սեպտեմբերի 4-ի հոդվածից հետո նոր տեղեկություն է հայտնվել։ Առաջին հետազոտությունները հաստատել են օբյեկտի կենսաբանական բնույթը։ Բայց դրա իսկական ծագումը մնում է հանելուկ՝ բուռն բանավեճեր առաջացնելով։ Այս մասին գրել է «Новая наука»-ն։
Սեպտեմբերի 4-ին պարբերականը հրապարակել էր հոդված Ալյասկայի ջրանդունդում, մոտ 3 300 մետր խորության վրա գտնված ոսկե առարկայի մասին, որն ստացել է «ոսկե ձու» կամ «ոսկե գունդ» անվանումը։ Հայտնագործությունն արել է NOAA (National Oceanic and Atmospheric Administration) Seascape Alaska 5 արշավախմբի հետազոտողների խումբը Ալյասկայի ծոցում, այն բազմաթիվ հարցեր է առաջացրել դրա ծագման մասին։
Այսօր ի հայտ են գալիս նոր տվյալներ, որոնք լույս են սփռում հանելուկի վրա։ Առաջին ուսումնասիրությունները հաստատում են, որ գտածոն կենսաբանական ծագում ունի, բայց գիտնականները մինչ այժմ պատկերացում չունեն այն մասին, թե ինչ է դա։ Նոր հարցեր են առաջանում դրա որակավորման եւ դերի մասին ծովային էկոհամակարգում, ինչպես նաեւ ծովի կենսաբազմազանության մասին առհասարակ։
Գտածոն հիշեցնում է ծովային հետազոտությունների շարունակման կարեւորության մասին։ Օբյեկտն ունի ճիշտ, հարթ, գմբեթի ձեւ, ինչը հաստատում է այն մասին, որ նման օբյեկտներ հաճախ են հայտնաբերվում ծովի հատակին։
Գմբեթի տրամագիծը մոտ 10 սանտիմետր է, այն բավական մեծ է, որպեսզի լավ տեսանելի լինի։ Ամենահետաքրքիր մանրամասներից մեկը ոչ մեծ ճեղքն է դրա հիմքում։ Այդ ճեղքը բազմաթիվ հարցեր է առաջացնում։ Ի՞նչ է դա՝ մո՞ւտք, թե՞ ելք։ Արդյո՞ք այն բնական է, այն առաջացրել է գիշատիչը, թե՞ դա բնապահպանական երեւույթ է։ Այս առանձնահատկությունը բազմաթիվ ենթադրությունների տեղիք է տվել օբյեկտի նշանակության եւ ծագման մասին։
Գիտական հանրույթը շտապել է տեսություն առաջադրել, որը բացատրում է ոսկե գնդի բնույթը։ Հիպոթեզներից մեկն այն է, որ օբյեկտը կարող է լինել գուցե ծովային անհայտ տեսակին պատկանող կենդանու ձվի կճեպ։ Այս վարկածի օգտին է խոսում ճեղքի առկայությունը, որից կարող էր ծնվել օրգանիզմը։ Դրանք կարող էին լինել նաեւ սպունգի մնացորդներ, որոնք հաճախ են հանդիպում ծովի հատակին եւ կարող են տարբեր ձեւեր ու չափեր ունենալ։ Բայց հարթ կառուցվածքը եւ ոսկե գույնը չեն համապատասխանում սպունգին։
Վերջապես, ոմանք ենթադրում են, որ օբյեկտը կարող էլ ինել մարջանի տարատեսակ։ Մարջանները կարող են տարօրինակ եւ զարմանալի ձեւեր ընդունել, եւ միանգամայն հնարավոր է, որ այն հազվադեպ կամ անհայտ նմուշ է։ Հաշվի առնելով գտածոյի պոտենցիալ կարեւորությունը՝ անհրաժեշտ էր այն դուրս բերել առավելագույն զգուշությամբ՝ չվնասելու համար։
Ռոբոտացված ձեռքի օգնությամբ հետազոտողներին հաջողվել է զգույշ հանել ոսկե գունդը եւ այն տեղավորել հատուկ կոնտեյներում 2023թ. օգոստոսի 30-ին։ Նպատակն ավելի խոր լաբորատոր ուսումնասիրությունն է, որի ընթացքում կօգտագործվեն ավելի կատարելագործված գործիքներ եւ մեթոդիկաներ՝ հանելուկը պարզելու համար։



























