Արտասահման մեկնած տաղանդավորր մարդիկ ավելի կավ է այնտեղ զբաղվեն իրենց գործերով, քան թե «սղոցեն» Ռուսաստանի քաղաքացիների ուղեղները եւ առաջ տանեն ոչ ավանդական արժեքներ, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով Արեւելյան տնտեսական ֆորումի (ԱՏՖ) լիագումար նստաշրջանում,, տեղեկացրել է ТАСС-ը։
«Եթե տաղանդավոր մարդը, որը կարող էր այստեղ ինչ-որ բան անել, հեռացել է, մենք, հավանաբար, ինչ-որ բան կորցրել ենք։ Բայց մյուս կողմից՝ ես անկեղծ կասեմ, գուցե ավելի լավ է նա այդ դեպքում այնտեղ՝ արտասահմանում, որի շահերը նա ցանկանում է սպասարկել, զբաղվի իր գործերով, քան թե այստեղ սղոցի մեր միլիոնավոր քաղաքացիների ուղեղը եւ ինչ-որ ոչ ավանդական արժեքներ առաջ մղի»,- ասել է ՌԴ նախագահը։
Նա ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ, տարբեր հաշվարկներով, արտասահման է մեկնել մշակույթի մոտ 160-170 գործիչ, որոնք «համաձայն չեն Ռուսաստանի պետության քաղաքականությանը»։ «Բայց կարելի էր համաձայն չլինել Ռուսաստանի պետության քաղաքականությանը եւ լինել այստեղ, եւ խոսել այդ մասին, ոչ ոք հո չի արգելում։ Բայց ոմանք նախընտրեցին հեռանալ,- շարունակել է Պուտինը։- Դա կապված է նաեւ նյութական բաների հետ։ Չէ՞ որ այնտեղ՝ արտերկրում ,վերջին տարիներին տներ, բնակարաններ են գնել, այնտեղ հաշիվներ ունեն, մարդիկ ցանկանում են դա պահպանել, վախենում են կորցնել»։
Նրա խոսքով, որպեսզի այդ ամենը պահպանվի՝ մշակույթի գործիչներից արտերկրում պահանջում են, որ նրանք հայտարարեն, որ քննադատեն, որ մերկացնեն, ուստի նրանք «հեռանում, մնում են այնտեղ»։ Ռուսաստանի նախագահը նշել է, որ «սա արվեստի ոլորտի մի շարք ներկայացուցիչների հեռանալու միակ պատճառը չէ», քանի որ «կան նաեւ այնպիսիները, ովքեր անկեղծորեն համաձայն չեն այն բանին, ինչ անում է Ռուսաստանի պետությունը»։ «Աստված նրանց հետ, դա նրանց որոշումն է»,- ավելացրել է Պուտինը։
«Սա բարդ հարց է, բայց վերջին հաշվով մարդն ինքն է իր ճակատագիրը որոշում,- նշել է Ռուսաստանի նախագահը։- Մեզ մոտ, փառք Աստծո, դեռ աշխատում են թատրոնները, համերգասրահները, ցուցահանդեսները, արվեստի շատ գործիչներ գնում են նաեւ հատուկ ռազմական գործողության գոտի, աջակցում մեր հերոս տղաներին առաջնագծում»։ Նա ընդգծել է, որ այդպիսի մարդիկ «հաստատ անում են ամեն բան, ինչ անում են ի շահ ռուս ժողովրդի»։
Նախագահը հայտարարել է, որ ոչ ոք վերադարձի ճանապարհը չի փակել հեռացած ռուսաստանցիների առջեւ։ «Ոչ ոք չի փակել, այդ իրենք են հեռացել»,- ասել է նախագահը՝ պատասխանելով նստաշրջանի մոդերատոր Իլյա Դորոնովի հարցին, թե արդյոք «նոր պատերազմի բոլոր միգրանտների» համար է բաց Ռուսաստան վերադարձի ճանապարհը։
Պետության ղեկավարը ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ ոչ ոք չի ասել հեռացած քաղաքացիներին՝ «չգա՛ք»։ «Ռուսական օրենքի համնաձայն՝ Ռուսաստանի քաղաքացին կարող է ապրել որտեղ ուզենա, բայց ոչ ոք չի կարող նրան զրկել քաղաքացիությունից եւ արգելել մտնել Ռուսաստանի Դաշնություն»,- հիշեցրել է Պուտինը։





























