ԵՄ-ն չի երկարաձգի պատժամիջոցները երեք անձանց դեմ, որոնց նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվել Ուկրաինայում պատերազմի պատճառով։ Այս մասին Reuters գործակալությանը հայտնել են երկու դիվանագիտական աղբյուրներ:

Խոսքը ռուսաստանցի գործարար Գրիգորի Բերեզկինի, միլիարդատեր Ֆարհադ Ահմեդովի և ռուսական էլեկտրոնային կոմերցիայի Ozon ընկերության նախկին ղեկավար Ալեքսանդր Շուլգինի մասին է:

Պատժամիջոցների սահմանման համար, որոնք երկարաձգվում են կես տարին մեկ, ԵՄ-ին անհրաժեշտ է դաշինքի անդամ բոլոր 27 երկրների համաձայնությունը։