Տուվայի դպրոցում զանգվածային թունավորում է տեղի ունեցել. հոսպիտալացվել են 5 աշակերտ եւ մեկ մեծահասակ։ Այս մասին հայտնել է շրջանի ղեկավար Վլադիսլավ Խովալիգը, հաղորդում է «Կոմերսանտ»-ը։

Առողջապահության նախարարության տվյալներով ՝ նրանց նախնական ախտորոշում են տվել «սուր աղիքային վարակ, գաստրոէնտերիտ»։ Տուժածներից 3-ի վիճակը միջին ծանրության է, 1-ինը՝ ծանր: Ընդհանուր առմամբ, բողոքներ են ստացվել 45 մարդուց, որոնցից 42-ը աշակերտներ են։