Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ նրան հավաստիացրել է, որ Փհենյանն աջակցում է Մոսվայի բոլոր որոշումներին եւ ցանկանում է այսուհետ եւս զարգացնել երկկողմ հարաբերությունները, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Մենք ցանկանում ենք այսուհետ եւս զարգացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Մենք միշտ աջակցել եւ աջակցում ենք նախագահ Պուտինի եւ Ռուսաստանի կառավարության բոլոր որոշումներին»,- ասել է Հյուսիսային Կորեայի առաջնորդը Պուտինի հետ հանդիպման ժամանակ։
Հյուսիսային Կորեայի առաջնորդը հույս է հայտնել, որ Ռուսաստանը եւ իր երկիրը միշտ միասին կպայքարեն իմպերիալիզմի դեմ եւ հանուն ինքնիշխան պետության կառուցման։





























