ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիը պարենային օգնության առաջին խմբաքանակն է ուղարկել Լիբիա, որտեղ հազարավոր մարդիկ են զոհվել:

«Առաջիկա օրերին ՊՀԾ-ն ծրագրում է օգնություն ցուցաբերել ավելի քան 5 հազար ընտանիքի Լիբիայում»,-ասվում է կազմակերպության հաղորդագրության մեջ:

«Դանիել» ցիկլոնը սեպտեմբերի 10-ին հարվածել է Լիբիայի հյուսիս-արեւելքին եւ Միջերկրական ծովի ափին գտնվող քաղաքներ է բերել փոթորկոտ քամի եւ ամպրոպներով տեղատարափ անձրեւներ: Հեղեղվել են բազմաթիվ բնակելի շենքեր, հիվանդանոցներ եւ այլ կարեւոր քաղաքացիական օբյեկտներ։ Առավել լրջորեն տուժել է Դերնա քաղաքը, որտեղ ավերվել են երկու ամբարտակներ։ Հենց Դերնայի մոտ ամբարտակների ոչնչացումն է դարձել, ինչպես կարծում են լիբիական Կարմիր Մահիկում, այդ տարածաշրջանում բազմաթիվ զոհերի գլխավոր պատճառը։