Հայկական դպրոցներում նոր դասագրքերի ներդրման գործընթացը ձախողված չէ։ Այս մասին սեպտեմբերի 13-ին Ազգային ժողովի նիստում հայտարարեց կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։
Նրա խոսքով՝ նոր մրցույթի արդյունքում իրենց հաջողվել է խնայել նախկինում հատկացված միջոցների ավելի քան 40 տոկոսը։
«Ինչ վերաբերում է բովանդակությանը, ապա մենք հավակնություններ չունենք անհապաղ կատարյալ դասագրքեր ունենալու առումով։ Դա երկար ճանապարհ է: Չէ որ երկար տարիներ երկրում նոր գրքեր չեն տպագրվել։ Սակայն ակնհայտն է, որ առաջին փորձերն արդեն հիմք են տալիս ապագայում որակյալ դասագրքեր ունենալու համար»,-ասաց նա։
Նրա խոսքով՝ նոր դասագրքերի առաջին խմբաքանակը դպրոցներին է հանձնվել դեռեւս սեպտեմբերի 4-ին։
«Այսօր լրացուցիչ դասագրքեր են բաշխվում։ Մինչեւ ամսվա վերջ բոլոր դասագրքերը կլինեն դպրոցներում։ Բոլոր այդ փոփոխությունները ժամանակ են պահանջում»,-ասաց նա։





























