Հայաստանում ներկայումս 400 հազար դրամ եւ ավելի աշխատավարձ են ստանում մի քանի տասնյակ ուսուցիչներ: Այս մասին սեպտեմբերի 13-ին Ազգային ժողովի նիստում հայտարարեց կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։

Նրա խոսքով ՝ ավելի քան 1300 ուսուցիչներ բարձրագույն կրթություն չունեն։

«Եվ եթե ատեստավորում չանցնեն, չեն աշխատի»,-ասաց Անդրեասյանը։

Նա վստահեցրեց, որ Հայաստանում կա ուսուցիչ, որը ստանում է մինչեւ 530 հազար դրամ։

«Այս պահի դրությամբ ատեստավորման արդյունքում 1562 ուսուցչի աշխատավարձը բարձրացել է»,-հայտնեց նախարարը:

Միաժամանակ նա հավելեց, որ սեպտեմբերի 23-ին կսկսվի ուսուցիչների ատեստավորման նոր փուլը։