Ռումինիայում գտել են ռուսական ենթադրյալ անօդաչու թռչող սարքի բեկորները։ Այս մասին հայտնել է երկրի ՊՆ-ն։
Ռումինացի զինվորականները ճանաչել են դրոնի բեկորները, որոնք ցրված են սահմանամերձ Տուլչայում։
Գերատեսչությունը նման հայտարարություն է արել այն բանից հետո, երբ սեպտեմբերի 13-ին ռուսական անօդաչուները հարձակվել են Ուկրաինայի հարավում գտնվող Իսմայիլի վրա, որը գտնվում է Ռումինիայի հետ սահմանին:
Եթե հայտնաբերված բեկորները պատկանում են ռուսական դրոնին, ապա սա երրորդ դեպքն է սեպտեմբերի սկզբից ի վեր, երբ Ռումինիայում ռուսական անօդաչուների մասեր են հայտնաբերվել:





























