Sputnik Մոլդովայի ղեկավար Վիտալի Դենիսովը, ով սեպտեմբերի 13-ի առավոտյան արտաքսվել էր Մոլդովայից, ժամանել է Մոսկվա, հայտնում է РИА Новости-ի թղթակիցը։
Դենիսովը «Դոմոդեդովո» օդանավակայան է ժամանել չորեքշաբթի երեկոյան Երևանով չվերթով։
Ավելի վաղ նա РИА Новости-ին հայտնել էր, որ իրեն կարտաքսեն Մոլդովայից։ Դենիսովը բացատրել է, որ միգրացիոն ծառայության աշխատակիցները եկել են Քիշնևում գտնվող իր տուն, նստեցրել են մեքենա և առաջին չվերթով արտաքսման հրամանով տարել օդանավակայան։ Դենիսովի խոսքով՝ Մոլդովայի իշխանությունները կարծում են, որ նա վտանգ է ներկայացնում ազգային անվտանգության համար։ Մոլդովայի իշխանությունները հնարավորություն չեն տվել բողոքարկել արտաքսման որոշումը, և, ըստ Դենիսովի, ժամանակ չի եղել «նույնիսկ գումար, իրեր, փաստաթղթեր վերցնելու համար»։ Նա չբացառեց Մարդու իրավունքների եվրոպական դատարան բողոք ներկայացնելու հնարավորությունը։





























