Պորտուգալիայում շուրջ քսան ակտիվիստներ արգելափակել են կառավարության նիստի անցկացման վայրի մուտքը։

Ըստ պորտուգալական լրատվամիջոցների՝ ակցիան կազմակերպել են «Ուսանողական կլիմայական գործադուլ» խմբի աջակիցները։

«Անընդունելի է, որ կառավարությունները հանդիպումների ժամանակ քննարկման կենտրոնում չդնեն կլիմայական ճգնաժամը»,-ասվում են ակտիվիստները։

Ակցիայի պատճառով որոշվել է հետաձգել Պորտուգալիայի նախարարների խորհրդի նիստը։