Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը արձագանքել է Հանրային հեռուստատեսության եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցին, որտեղ վերջինս մի շարք մեղադրանքներ է ուղղել իրեն:
Հայկ Մարությանը իր նախկին գործունեության վերաբերյալ տեսանյութ է հրապարակել եւ գրառում արել. «Օրերս ՔՊ կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում իր հարցազրույցի ուղիղ կեսը նվիրել է Երեւանի ավագանու ընտրություններին եւ մասնավորապես, դրանց Հայկ Մարությանի մասնակցությանը։ Այդ ընթացքում Փաշինյանը մի շարք խնդրահարույց պնդումներ է արել։
Հղմամբ ներկայացնում ենք Հայկ Մարությանի արձագանքը այդ պնդումներին»:





























