Գաղտնի ծառայության նախկին գործակալ Փոլ Լենդիսեթը, որն ականատես է եղել նախագահ Ջոն Քենեդու ողբերգական սպանությանը 1963 թվականի նոյեմբերի 22-ին, ճակատագրական իրադարձությունից գրեթե վեց տասնամյակ անց  թերահավատություն է հայտնել մեկ փամփուշտի վաղեմի տեսության վերաբերյալ։

Լենդիսեթն ասել է, որ լսել է կրակոցները, ինչը հակասում է նրա նախնական ցուցմունքին, գրում է «Ֆոկուս»-ը։

Լենդիսեթը New York Times-ին տված վերջին հարցազրույցում բացահայտել է իրադարձությունների անսովոր ասպեկտ։ Նա պատմել է, որ տեսել է փամփուշտի երկու մասեր․ առաջինը նա թողել է առանց փոփոխությունների, իսկ մյուսը մնացել է ավտոմեքենայի ներսում։

Հետաքրքիր է, որ փամփուշտը հայտնաբերվել է հիվանդանոցի տարածքում։

Հետագայում հետաքննությունը եկել է եզրակացության, որ երեք կրակոց է արձակվել, իսկ այսպես կոչված մեկ փամփուշտը անցել է Քենեդու պարանոցով, մեկ այլ փամփուշտ դիպել է Քենեդու գլխին, որն էլ հանգեցրել է մահվան, երրորդ փամփուշտը չի դիպել։

Լենդիսեթի պնդումը, որ փամփուշտը տեղափոխվել է, կարող է խթանել դավադրության տեսությունները։