Իսպանիայի ազգային ոստիկանությունն օգնել է խափանել մի խմբի, որը զբաղվում էր սպորտային մրցումների խարդախություններով՝ արբանյակային տեխնոլոգիայի միջոցով: Այս մասին ասվում է իրավապահ մարմինների մամուլի հաղորդագրությունում։
Նրանց տվյալներով՝ գործողությունը տեղի է ունեցել Եվրոպական ոստիկանական գործակալության (Եվրոպոլի) եւ Ինտերպոլի հետ համագործակցությամբ։ «Խումբն ուներ նոր տեխնոլոգիական համակարգ, որով նրանք մուտք էին գործում ուղիղ եթեր, «ամբողջ աշխարհով» հեռարձակվող սպորտային իրադարձությունների ընթացքում, - ասել են ոստիկանությունում: Վերջինի վարկածի համաձայն՝ խարդախներին հաջողվել է «առաջ անցնել բուքմեյքերների գրասենյակների ստացած ազդանշանից» և այդպիսով խաբել նրանց։
Գործողության ընթացքում բերման է ենթարկվել 23 մարդ։ Հետաքննությունը սկսվել է 2020թ.։ «Քննիչներին հաջողվել է բացահայտել երկրում ստեղծված ռումինական և բուլղարական ծագման հանցավոր ցանցը, որը կաշառք էր տալիս մարզիկներին, հիմնականում Ռումինիայից և Բուլղարիայից», - ավելացրել է ոստիկանությունը։





























