Հայտնի նարկոբարոն, «Էլ Չապո» (Կարճլիկ) մականունով Խոակին Գուսմանի որդին՝ Օվիդիո Գուսմանը, արտահանձնվել է ԱՄՆ թմրանյութերի անօրինական շրջանառության մեղադրանքով, տեղեկացրել է ԱՄՆ գլխավոր դատախազը, հայտնել է ВВС-ն։
Օվիդիո Գուսմանին կասկածում են այն բանում, որ նա եղբոր հետ գլխավորել է «Սինալոա» հզոր թմրակատելը, որը հիմնել է նրա հայրը։
Նրան մեղադրում են նաեւ այն բանում, որ պատվիրել է այն երգչուհո սպանությունը, որը հրաժարվել էր երգել իր հարսանիքին։
Նա ձերբակալվել է հունվարին Մեքսիկայի հյուսիսային Սինալոա նահանգում եւ այդ ժամանակվանից կալանքի տակ է։
ԱՄՆ գլխավոր դատախազ Մերիկ Գարլանդը շնորհակալություն է հայտնել Մեքսիկայի կառավարությանը Օվիդիոյին ԱՄՆ հասցնելու հարցում ցուցաբերած օգնության համար։
Մեքսիկայի իշխանությունները որեւէ կերպ չեն արձագանքել արտահանձնմանը։
Ձերբակալումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Օվիդիոյի հոր 33-ամյա կինը՝ Էմմա Կորոնելը, ԱՄՆ-ում ազատվել է բանտից՝ 2021թ. նոյեմբերին թմրանյութերի վաճառքի մեղադրանքով դատավճռից հետո։
Նրա ամուսինը ցմահ բանտարկված է Կոլորադոյի նահանգում «Սինալոա» կարտելը գլխավորելու համար։
Օվիդիո Գուսմանը Էլ Չապոյի չորս որդիներից մեկն է, որոնք ծնվել են Գրիզելդա Լոպեսից 80-90-ական թթ.։ Ավագը՝ Էդգարը, սպանվել է փոխհրաձգության ժամանակ 2008թ.։
Օվիդիո Գուսմանը հայտնի է նաեւ որպես «Էլ Ռատոն» (Մուկ)։ Ձերբակալվել է Կուլիական քաղաքի արվարձանում վեցամսյա հետապնդումից հետո։
Փոխհրաձգության հետեւանքով զոհվել է 29 մարդ։





























