Լեհաստանի ՆԳ նախարար Մարիուշ Կամինսկին հայտնել է, որ երկրի սահմանային ծառայությունը Բելառուսի հետ սահմանի երկայնքով Բուգ գետի վրա էլեկտրոնային պատնեշի կառուցման մրցույթ է հայտարարել, տեղեկացնում է Լեհաստանի ՆԳՆ-ն։

Ըստ նրա, արգելապատնեշի երկարությունը կկազմի 172 կմ։ Այն կներառի շուրջօրյա աշխատող մոտ 4,5 հազար տեսախցիկ, ջերմադիտակներ և շարժման սենսորներ։

Նախարարը նաև նշել է, որ Քյոնիգսբերգի շրջանի շուրջ էլեկտրոնային պատնեշի կառուցման աշխատանքները կավարտվեն հոկտեմբերին։