Կանադան 33 միլիոն կանադական դոլար (24,5 միլիոն ԱՄՆ դոլար) կներդնի Մեծ Բրիտանիայի գլխավորած գործընկերության մեջ, որը Ուկրաինայի համար հակաօդային պաշտպանության սարքավորումներ է գնում՝ օգնելու նրան հակազդել ռուսական հրթիռների և անօդաչու թռչող սարքերի գրոհներին, կիրակի հայտարարել է պաշտպանության նախարար Բիլ Բլերը, տեղեկացնում է Reuters-ը:
Բլերը նշել է, որ այդ ներդրումը Կիևին տրամադրվող 500 մլն դոլարի ռազմական օգնության մի մասն է, որի մասին վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել էր հունիսին:
Կանադան, որտեղ ապրում է աշխարհի ամենամեծ ուկրաինական համայնքներից մեկը, Կիևի ջերմեռանդ կողմնակիցն է: 2022 թվականի փետրվարին պատերազմը սկսվելուց ի վեր, Օտտավան տրամադրել է ավելի քան 8 միլիարդ կանադական դոլար օգնություն, այդ թվում՝ մոտ 1,8 միլիարդ կանադական դոլար ռազմական օգնություն:
Գործընկերությունը, որի մեջ մտնում են նաև Միացյալ Նահանգները, Նիդեռլանդները և Դանիան, նպատակ ունի ձեռք բերել հարյուրավոր փոքր և միջին հեռահարության զենիթային հրթիռներ և հարակից համակարգեր:





























