Ճապոնիայի բնակչության կեսից ավելին ցանկանում է, որ վարչապետ Ֆումիո Կիսիդան որքան հնարավոր է շուտ հրաժարական տա, ասվում է «Մայնիտի» թերթի հրապարակած հարցման մեջ:
Ուսումնասիրության տվյալների համաձայն՝ հարցվածների 51%-ը կողմ է, որ Կիսիդան հնարավորինս շուտ հրաժարական տա։ Միայն 12%-ն է նրան տեսնում վարչապետի պաշտոնում «որքան հնարավոր է երկար»։ Եվս 25%-ը կարծում է, որ Կիսիդան պետք է լքի իր պաշտոնը հաջորդ աշնանը, երբ կուսակցությունը կընտրի իր ղեկավարին։
Կիսիդայի կողմից կատարված կաբինետի վերադասավորումները չեն ազդել նրա վարկանիշի ցավալի թվերի վրա. այն մնացել է ամենացածր՝ 25%-ի մակարդակում։ Սա ամենացածր մակարդակն է 2022 թվականի դեկտեմբերի հարցումից ի վեր։ Կառավարությանը չսատարողների թիվը բնակչության գրեթե երկու երրորդն է՝ 68%-ը։ Միայն 10%-ն է պատասխանել, որ կառավարության վերադասավորումներից հետո, երբ 19 հոգուց իրենց պաշտոնները պահպանեցին միայն 6 նախարարները, նոր կաբինետից իրենց ակնկալիքներն աճել են, 77%-ը պատասխանել է, որ հույսեր է կապում նոր կազմի հետ։
Ուսումնասիրությունն իրականացվել է սեպտեմբերի 16-17-ը՝ SMS հաղորդագրությունների միջոցով։ Դրան մասնակցել է 1050 մարդ։





























