Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սեպտեմբերի 21-ին ելույթ կունենա ԱՄՆ Կոնգրեսում սենատորների առաջ։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով Կոնգրեսի ապարատի ներկայացուցչին։

Նշվում է, որ նրա ելույթը երկու պալատների համատեղ նիստում, ինչպես եղել է անցյալ տարվա դեկտեմբերին, նախատեսված չէ։

Ավելի վաղ  հայտնի էր դարձել, որ Զելենսկու փոխարեն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում կարող է ելույթ ունենալ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան։

Նշվել է նաև, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի մասնակցությունն այս պահի դրությամբ դեռ հաստատված չէ։ Ընդ որում, նման մակարդակի հանդիպումներին սովորաբար ելույթ են ունենում  արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները, և ոչ թե նախագահները, նույնիսկ եթե ներկա են լինում։