ԱՄՆ Շտաբների պետերի միավորված կոմիտեի ղեկավար, բանակի գեներալ Մարկ Միլին նշել է, որ Ուկրաինայում պատերազմի արագ ելքը քիչ հավանական է։ Նա ասել է, որ Կիեւի հաղթանակը «շատ բարձր նշաձող է» եւ «շատ երկար ժամանակ» կպահանջի։

«Ռուսաստանի կողմից օկուպացված Ուկրաինայում գտնվում է ավելի քան 200 000 ռուս զինծառայող։ Այդ հարձակումը սահմանափակ օպերատիվ եւ մարտավարական նպատակներ ունի այն իմաստով, որ այն լիովին դուրս չի շպրտի բոլոր ռուսներին, ինչն ավելի լայն ռազմավարական նպատակ է, որն առաջադրել է նախագահ Զելենսկին»,- ասել է Միլին CNN-ի հարցազրույցում։ «Դրա համար շատ ժամանակ կպահանջվի։ Դա կպահանջի շատ զգալի ջանքեր զգալի ժամանակի ընթացքում»,- շարունակել է նա։

Նա հրաժարվել է ասել, թե, ըստ իրեն, որքան ժամանակ կտեւի դա՝ վկայակոչելով պատերազմի փոփոխվող ասպեկտները, բայց կասկածում է, որ հակամարտությունը կավարտվի առաջիկայում։ «Կարող եմ ձեզ ասել, որ զգալի ժամանակ կպահանջվի, որպեսզի ռազմական ճանապարհով քշվեն բոլոր 200 000 եւ ավելի ռուս զինվորներն Ուկրաինայից»,- ասել է նա։ «Դա շատ բարձր նշաձող է։ Դրա վրա շատ ժամանակ կծախսվի»։