Ուկրաինայի կառավարությունն ազատել է պաշտպանության նախարարի տեղակալներին։ Ազատվածների մեջ է Աննա Մալյարը։ Այս մասին տեղեկացրել է «РБК-Украина»-ն՝ հղում կատարելով Գերագույն ռադայում կառավարության ներկայացուցիչ Տարաս Մելնիչուկի Թելեգրամին։

Մասնավորապես, ազատվել են Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Վլադիմիր Գավրիլովը, Ռոստիսլավ Զեմլինսկին, Աննա Մալյարը, Դենիս Շարապովը։

Ազատվել են նաեւ Անդրեյ Շեւչենկոն՝ եվրոպական ինտեգրման գծով պաշտպանության փոխնախարարի պաշտոնից, Վիտալի Դեյնեգան թվային զարգացման, թվային փոխակերպման եւ թվայնացման գծով փոխնախարարի պաշտոնից, Կոնստանտին Վաշչենկոն Ուկրաինայի պաշտպանության նախարարության պետական քարտուղարի պաշտոնից։