Թուրքիայի երկու քաղաքացիներ ձերբակալվել են լրտեսության համար այն բանից հետո, երբ շաբաթ օրը նրանց նկատել են Աթենքից հարավ գտնվող Պորոս կղզու ռազմածովային կայանի վրա անօդաչու թռչող սարք արձակելիս, հաղորդում է Kathimerini-ն՝ հղում անելով ոստիկանությանը։

Դրանից հետո կասկածյալները լքել են կղզին, սակայն ոստիկանությունը նրանց հայտնաբերել եւ ձերբակալել է Մոնեմվասիայում։