Մեծ յոթնյակի (G7) երկրների արտաքին գործերի նախարարները Նյու Յորքում բանակցությունների ժամանակ պայմանավորվել են նոյեմբերի 7-8-ը Տոկիոյում հանդիպում անցկացնել։ Այս մասին Ճապոնիայի ԱԳՆ-ում լրագրողներին հայտնել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում Ճապոնիայի արտգործնախարարության նոր ղեկավար Յոկո Կամիկավանի նախագահությամբ տեղի ունեցած հանդիպումից հետո։

«Մեծ յոթնյակի արտգործնախարարների բանակցություններում [Նյու Յորքում] Ճապոնիան հայտարարեց, որ G7-ի ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 7-8-ը Ճապոնիայում», - ասել է նախարարության խոսնակը:

Նյու Յորքում կայացած բանակցություններում G7-ի արտգործնախարարները ևս մեկ անգամ քննադատել են Ռուսաստանի գործողությունները Ուկրաինայում, պայմանավորվել են շարունակել համակողմանի աջակցությունը Կիևին և նշել հացահատիկի գործարքի վաղաժամկետ վերականգնման անհրաժեշտությունը։ Նրանք նաև կրկին մեղադրել են Ռուսաստանին «միջուկային հռետորաբանության» մեջ՝ այն անվանելով անընդունելի։ Ռուսական կողմը բազմիցս մերժել է նման մեղադրանքները։

Ճապոնիան այս տարի նախագահում է G7-ը, իսկ մայիսին Հիրոսիմայում տեղի է ունեցել գագաթնաժողով: G7-ի արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարները փետրվարին հանդիպել են Գերմանիայում, ապրիլին՝ Կարուիզավա քաղաքում, հունիսին՝ Մեծ Բրիտանիայում։ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակում կայացած հանդիպումը չորրորդն էր մեկ տարվա ընթացքում։