Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը պատասխանել է միայն մեկ խորհրդանիշով X սոցիալական ցանցում արված գրառմանը, որ ԱՄՆ պետական պարտքը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 33 տրիլիոն դոլարը։
«!» - գրել է ձեռնարկատերը:
Հունիսի սկզբին նախագահ Ջո Բայդենը պարտքի վերին շեմը բարձրացնելու մասին օրենք է ստորագրել: Այս միջոցը թույլ է տվել ամերիկյան իշխանություններին խուսափել դեֆոլտից։ Այն ժամանակ այդ ցուցանիշը 31,95 տրիլիոն դոլարի մակարդակի վրա էր, սակայն արդեն ամսվա կեսին այն հատել է 32 տրիլիոն նշագիծը։
Միևնույն ժամանակ, Ռուսաստանի պետական պարտքը մինչև 2023 թվականի վերջը կկազմի մոտ 25,369 տրլն ռուբլի։
Իլոն Մասկը հիմնականում չի կիսում Սպիտակ տան քաղաքականությունը։ Օրինակ, նա կտրուկ է խոսել ուկրաինական հարձակման մասին. նրա կարծիքով, ուկրաինական զինված ուժերը չափազանց շատ մարդ կորցրեցին, բայց չկարողացան զգալի առաջընթաց գրանցել ճակատում։
Բացի այդ, SpaceX-ի հիմնադիրը քննադատության է ենթարկվել այն բանի համար, որ հրահանգել է սահմանափակել Starlink արբանյակային ինտերնետի աշխատանքը Ղրիմի մոտ և դրանով իսկ խափանել ուկրաինական ռազմածովային անօդաչու սարքերի հարձակումը Սևծովյան նավատորմի նավերի վրա:
Մասկի կենսագրության մեջ, որը լույս է տեսել անցյալ շաբաթ, այդ որոշումը բացատրվում է նրանով, որ նա չէր ցանկանում, որ SpaceX-ը ներգրավվի «պատերազմի մեծ գործողության մեջ»: Ինքը՝ միլիարդատերը, ավելի ուշ Starlink-ին միացնելուց հրաժարվելը կապել է այն բանի հետ, որ ամերիկյան պատժամիջոցները, որոնք վերաբերում են նաև Ղրիմին, դա թույլ չեն տալիս։





























