Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի կենտրոնի (Չեխիայի ոստիկանության ստորաբաժանումներից է) աշխատակիցները ստուգայց են կատարում ազգային զինված ուժերի Գլխավոր շտաբում, տեղեկացրել է ČTK տեղեկատվական գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ իրավապահ մարմինների գործողությունները կապված են այն կասկածների հետ, որոնք առաջ են եկել բանակային պայմանագրերի հետ կապված։ Գործողությունն իրականացվում է Չեխիայի գլխավոր դատախազության վերահսկողությամբ։ Ոստիկանական ստուգայցներ են կատարվում նաեւ այլ վայրերում։

Իրավապահ մարմինների ներկայացուցիչները հաստատել են, որ քրեական գործ է հարուցվել։ Մեկնաբանություններ չեն արվել։