Abrams տանկերը, որոնք ԱՄՆ-ն հանձնելու է Ուկրաինային, շուտով կհասցվեն այդ երկիր, ասել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը։

«Ուրախ եմ հայտարարել, որ M1 Abrams տանկերը, որոնք ԱՄՆ-ն խոստացել էր, շուտով կհայտնվեն Ուկրաինայում»,- ասել է Օսթինը՝ բացելով Գերմանիայում Ուկրաինայի հարցով կոնտակտային խմբի հերթական նիստը։

Կիեւում մինչ այդ հայտարարել էին այն մասին, որ Ուկրաինան առաջիկայում կստանա ավելի քան 10 տանկ։ ԱՄՆ-ն խոստացել է այդ տեխնիկայի 31 մարտական միավոր։