Լատվիայի իշխանությունները որոշում են կայացրել փակել Բելառուսի հետ սահմանին գտնվող «Սիլենե» անցակետը՝ անօրինական միգրացիայի աճի հետ կապված սպառնալիքների պատճառով:

Նախարարների կաբինետի որոշման նախագծի համաձայն՝ անցակետի աշխատանքը կասեցվել է «պետական սահմանի ամբողջականությունն ապահովելու եւ անօրինական միգրացիայի հետ կապված պետությանը սպառնացող վտանգները կանխելու նպատակով»։

Լատվիայի ներքին գործերի նախարար Ռիխարդ Կոզլովսկիսի խոսքով ՝ այդ միջոցը թույլ կտա սահմանապահներին հսկել կանաչ սահմանը։