Ֆրանսիան կավելացնի ռազմական ներկայությունը Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում՝ նվազեցնելով ներկայությունը Աֆրիկայում։ Այս  մասին հայտնել է Ֆրանսիայի օդատիեզերական ուժերի շտաբի պետ, գեներալ Ստեֆան Միլը:

Նա նշել է, որ Ֆրանսիան չի դադարեցնի տարածաշրջանում հակաահաբեկչական առաքելությունների աջակցությունը, անհրաժեշտության դեպքում ֆրանսիական զորակազմը կներգրավվի «չնախատեսված հանգամանքներում»։