Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ժամանակ քննադատել է խոշոր տերությունների՝ «պատերազմ հրահրող» բնույթն ու հեգեմոնիան՝ ընդգծելով ՄԱԿ-ի միջամտության անհրաժեշտությունը՝ կանխելու այն գործողությունները, որոնք կարող են խաթարել գլոբալ խաղաղությունն ու կայունությունը, հաղորդում է Mehr-ը:

Նա նաեւ ընդգծել է Աֆղանստանի, Եմենի, Սիրիայի եւ Աֆրիկայի քաղաքական եւ սոցիալական ապագայի վերաբերյալ մտահոգությունները։

Ռաիսին վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը ՝ մասնակցելու աշխարհում խաղաղությանն ու անվտանգությանը նպաստող նախաձեռնություններին: