Եվրախորհրդարանի պատգամավոր Վիոլա ֆոն Կրամոնը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի քաղաքական էլիտայի նկատմամբ։
«Ալիեւի «հակաահաբեկչական գործողությունը» Լեռնային Ղարաբաղում կոդային բառ է հայերի էթնիկ զտման համար: Պուտինը կանաչ լույս է տվել Ալիեւին ՝ տապալելու Նիկոլ Փաշինյանի ժողովրդավարական կառավարությունը։
ԵՄ-ն պետք է շտապ պատժամիջոցներ սահմանի ադրբեջանական քաղաքական էլիտայի դեմ եւ Հայաստանի կառավարությանը տրամադրի անհրաժեշտ ողջ օգնությունը»,-գրել է նա X-ում իր էջում։





























